Փոխնախարար․ Կորոնավիրուսով հիվանդների վիճակը բավարար է, այդ թվում՝ թոքաբորբ տանողների

Փոխնախարար․ Կորոնավիրուսով հիվանդների վիճակը բավարար  է, այդ թվում՝ թոքաբորբ տանողների

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը բավարար է, այդ թվում այն 2 անձի, ում մոտ ախտորոշված է թոքաբորբ։ Այդ մասին հայտարարել է առողջապահութան փոխնախարար Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ թոքաբորբով հիվանդները միջին տարիքի են, ստանում են սիմպտոմատիկ բուժում։

Փոխնախարարը նշել է նաև, որ առաջին առողջացած հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և առանձնացվել կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։

Առողջապահության նախարարությունը սերտորեն աշխատում է այլ կազմակերպությունների հետ՝ ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով նախարարությունը տեղեկատվություն է տրամադրում և իրազեկում հանրությանը։ Մարտի 1-ից 14,000 զանգ է սպասարկվել հիվանդության ախտանիշների, փոխանցման ուղիների, կորոնավիրուսի լայն տարածմամբ երկրների մասին։

Մշակվել է բուժման ուղեցույց, մեթոդական ուղեցույց բուժաշխատողների համար՝ որ դեպքը համարել դրական, ինչպես իրականացնել լաբորատոր հետազոտութունը։ Սերտ աշխատանքներ են իրականացվում բժիշկների հետ, թրենինգներ։

Միջազգային գործակցության առումով նախարարության ներկայացուցիչները մասնակցել են տեսազանգերի միջոցով քննարկումների ԱՀԿ մասնագետների, ԵԱՏՄ երկրների հետ, խոսել դեսպանների, սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ։

Մարտի 17-ի ցերեկվա դրությամբ, Հայատսանում 64 հաստատված դեպք կա, 1 հիվանդ առողջացել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---