Նախարար․ Իտալիայից ժամանածներից միայն 1-ն է հոսպիտալացվել

Նախարար․ Իտալիայից ժամանածներից միայն 1-ն է հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Իտալիայից Երևան վերադարձած ՀՀ քաղաքացիներից միայն մեկի ջերմությունն է բարձրացել՝ նա մարտի 18-ին հոսպիտալացվել է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նա կթեստավորվի։

«Մնացած բոլորին թեստավորելու ենք կարանտինային ժամկետը լրանալուց հետո, քանի որ նրանք փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ եթե նրանց օրգանիզմում վիրուսը կա, այն 14-րդ օրվա վերջում դուրս է գալիս օրգանիզմից»,- ասել է նա։

Նա հավելել է, որ մեկուսացված անձանց թեստավորելու իմաստ չկա, եթե նրանք չունեն ախտանիշներ, գանգատներ, կամ եթե չի լրացել կարանտինի ժամկետը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---