Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում. ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան25 մարտի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 265 քաղաքացի կա, կորոնավիրուսից բուժվել է 18 հիվանդ, հայտնում են առողջապահության նախարարությունից: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի, ասվում է հիվանդույթան մոնիթորինգի հատուկ կայքում: Երկրում 9 մարդ առողջացել է, կարանտինի մեջ են գտնվում 4055-ը, հսկողության տակ՝ 252 հոգի: Իրանում վարակակիրների թիվն ավելացել է մոտ 2200-ով, ընդհանուր թիվը 27,017 է: Մեկ օրում երկրում 143 մարդ է մահացել, հայտնել է առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: Վերականգնվել է 9625 մարդ, ընդհանուր մահացել 2077-ը: Մեկ օրում Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 163-ով. երկրում, ընդհանուր առմամբ, 658 վարակակիր կա, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Վիրուսից բուժվել է 29 մարդ, ինքնամեկուսացման մեջ և հսկողության տակ են մոտ 112 հազար հոգի: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում 1529-ից հասել է 1872-ի, 44 մահ է գրանցվել: Ադրբեջանում վարակվածների թիվը 93 է, հայտնել է երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբը: 10 մարդ վերականգնվել է, գրանցվել է մահան 2 դեպք: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |