Քաղավիացիա․ Մարտի 30-ին մի քանի չվերթ կիրականացվի30 մարտի 2020 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեն։ Նույն օրը «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը։ Իսկ «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան-Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։ Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է` հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը, հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |