Սարկոզին և Օլանդը՝ Դևեջյանի մասին. Նվիրված անձնավորություն էր, մարտիկ

Սարկոզին և Օլանդը՝ Դևեջյանի մասին. Նվիրված անձնավորություն էր, մարտիկ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը իրենց հարգանքի խոսքն են հղել` կորոնավիրուսից մահացած հայտնի ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։

Սարկոզին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտ է, որ Դևեջյանը եղել է իր կողքին։

«Պատրիկ Դևեջյանը կրքոտ, ամբողջական, անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա այնպես էր զբաղվում քաղաքականությամբ, ինչպես ես եմ սիրում՝ զգացմունքներով և համոզմունքներով․․․ Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին է եղել: Ես իմ խորին վշտակցոթյունն եմ հայտնում նրա մերձավորներին»,- գրել է Նիկոլա Սարկոզին։

Ֆրանսիայի մեկ այլ պաշտոնաթող նախագահ Ֆրանսուա Օլանդը գրել է, որ Պատրիկ Դևեջյանը մարտիկ էր, որը խիզախորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ, սակայն հանդիպեց անտեսանելի մի հակառակորդի։

«Հարգանքի տուրք եմ մատուցում նրա և այս աղետի բոլոր զոհերի հիշատակին։ Այս պայքարը մեծ ազգային միասնություն է պահանջում», - նշել է նա։

Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի մասին նա ինքն էր տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։ Մարտի 29-ին հայտնի դարձավ նրա մահվան մասին։

Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009-ը` տնտեսության վերականգնման նախարար: Նա եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և մեկ այլ նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընկերը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեջյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---