Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներ կան 2 շրջանից

Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներ կան 2 շրջանից

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների խորհրդարանական մասով հայտնի են Արցախի ԿԸՀ-ի նախնական պաշտոնական արդյունքները երկու ընտրատարածքից` Հադրութ և Շահումյան:

Ըստ այդմ` Հադրութում 3 ուժ է առաջատար. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»` 3094 ձայն, Սամվել Բաբայանի «Միասնական հանրենիք կուսակցություն»` 1323 ձայն, Վիտալի Բալասանյանի «Արդարություն կուսակցություն»` 426 ձայն, Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն»` 274 ձայն, գրում է «Ժողովուրդը»։

Իսկ ահա Շահումյանում պատկերը հետևյալն է. Հարությունյանի դաշինքը` 648 ձայն, Բաբայանի կուսակցությունը` 317, Բալասանյանի ուժը` 99, Ղուլյանի կուսակցությունը` 160 ձայն:

Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---