Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սբ Գեղարդը 3 ապրիլի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմը: Ծաղկազարդի պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 09։30-ից Հանրայինով և «Շողակաթով»։ Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս էր բերվել Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվել է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվել, ժողովուրդը հնարավորություն է ունեցել հետևել առցանց: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |