Հարավային Օսիայի դեմ Վրաստանի կողմից կռվում էին վարձակալներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Չեխիայից

PanARMENIAN.Net - ՌԴ դատախազությամբ հետախուզական հանձնաժողովը տնօրինում է տվյալներ այն մասին, որ Վրաստանի կողմից այս տարվա օգոստոսին Հարավային Օսիայի իրադարձությունների ժամանակ վարձակալներ են կռվել: Այդ մասին Մոսկվայում հայտնել է ԴՀՀ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: «Այսօր մենք ստացել ենք այդ իրադարձություններին ՈՒՆԱ-ՈՒՆՍՈ ուկրաինական ազգայնական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցության անհերքելի փաստեր»,- ասել է նա:



Նրա խոսքերով, ՈՒՆԱ-ՈՒՆՍՈ ներկայացուցիչների մասնակցությունը Վրաստանի կողմից ապացուցում են այդ թվում նաեւ Ցխինվալիի շրջանի Օչաբեթի գյուղում հայտնաբերված անձնական իրերը, լուսանկարներ, դաշտային ռազմական հագուստ, զինվորների գրառման տետրեր, ինչպես նաեւ Վրաստանի ՆԳՆ 2008թ. հուլիսի 27-ի հրամանը, ըստ որի հրամանատարի ենթակայության տակ են հրաձգային զենքի ՈՒՆԱ-ՈՒՆՍՈ ենթաբաժանմունքները:



Բաստրիկինը նաեւ հաղորդել է, որ վրացական բանակի կողմից պատերազմել են ամերիկյան, ուկրաինական, թուրքական եւ չեխ վարակալներ:



Բաստրիկինը նաեւ նշել է, որ արտասահմանյան վարձակալների մասնակցությունը վրացական բանակում հաստատում են օգոստոսյան իրադարձություններից հետո հարցաքննված վկաների բազմաթիվ ցուցմունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:



Օգոստոսի 8-12 Վրաստանը ռազմական գործողություններ վարեց Հարավային Օսիայում: Այն ժամանակ վրացական զորքերը գրեթե ամբողջությամբ ավերեցին հանրապետության մայրաքաղաք Ցխինվալը եւ բազմաթիվ բնակավայրեր` սպանելով, հարավօսական իշխանությունների տվյալներով, ավելի քան հազար հինգ հարյուր խաղաղ բնակիչ: Թբիլիսիում զանգվածային ագրեսիա էին ծրագրում նաեւ Աբխազիայի հանդեպ:



ՌԴ Դատախազությամբ հետախուզական հանձնաժողովը (ԴՀՀ) Հարավային Օսիայի իրադարձությունների կապակցությամբ քրեական գործ հարուցեց ՌԴ ՔՕ 105(երկու եւ ավելի անձանց սպանություն) եւ 357(ցեղասպանություն) հոդվածների համաձայն` վրացական ագրեսիայի արդյունքում տուժած ճանաչելով ավելի քան հինգ հազար հոգու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---