ԱՄՀ. Մայիսի կեսերին ՀՀ-ին $280 մլն հասանելի կլինի

ԱՄՀ. Մայիսի կեսերին ՀՀ-ին $280 մլն հասանելի կլինի

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի իշխանությունների հետ` եռամյա SBA-ի աջակցությամբ տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում երկրորդ տեսության ավարտի վերաբերյալ, հայտարերել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերը։

Համաձայնագրով խորհուրդ է տրվելու ավելացնել Հայաստանի ֆինանսական աջակցությունը 128,80 մլն SDR-ով (մոտ $175 մլն), ինչը մայիսի կեսերին կայանալիք Խորհրդի նիստից անմիջապես հետո SBA ծրագրի շրջանակում կուտակված վարկերի իրավունքից օգտվելու իշխանությունների մտադրության հետ մեկտեղ, կապահովի հասանելիություն 206 մլն SDR-ի (մոտ $280 մլն):

Նշվում է, որ համաձայնագիրը ենթակա է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատման, որը պետք է այն դիտարկի մայիսի կեսերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---