Մարզպետ․ Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք կա

Մարզպետ․ Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք կա

PanARMENIAN.Net - Արարատի մարզում ապրիլի 13-ի տվյալներով կորոնավիրուսով 201 վարակակիր կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Կա նաև 600 մեկուսացված։

«Ցավոք, այս ընթացքում մարզում ունեցել ենք մահվան 2 դեպք։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև 1 մահ։ Վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ՝ նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 14-ով։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---