Արցախ մուտքի հատուկ ու անհետաձգելի դեպքեր են սահմանվել

Արցախ մուտքի հատուկ ու անհետաձգելի դեպքեր են սահմանվել

PanARMENIAN.Net - Արցախի պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ սահմանվել են Արցախ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը։

Մասնավորապես, բացառություն է արվում բեռնափոխադրումներ իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար, գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնողների համար, առողջական անհետաձգելի կարիքների, ինչպես նաև թաղման կամ հոգեհանգստի արարողության մասնակցելու համար՝ հանգուցյալի մերձավորների պարագայում, ՊԲ կարիքներից ելնելով և այլն։

Սահմանվել են նաև Արցախի վարչական սահմաններում և Հանրապետություն մուտք գործելիս կիրառվող սահմանափակումները, հավաքների կամ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ սահմանափակումները, հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

Համապատասխան որոշումները հասանելի են ԱՀ կառավառության պաշտոնական կայքի «COVID 19» նորաստեղծ բաժնում։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:Արցախում կորոնավրուսով վարակի 6 դեպք կա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---