Կյանքն առանց «կ»-ով բառի․ Ինչ է կատարվում պանդեմիայից այն կողմ

Կյանքն առանց «կ»-ով բառի․ Ինչ է կատարվում պանդեմիայից այն կողմ

PanARMENIAN.Net - Կարևոր ու հետաքրքիր լուրերն և հոդվածները՝ առանց վիրուսի հիշատակման։

Կանադայում մասսայական գնդակահարություն է եղել․ 30 տարվա ամենամեծ սպանության զոհ է դարձելառնվազն 16 մարդ, սպանվել են նաև կրակողն ու մեկ ոստիկան:

Facebook-ը խաղային նոր հավելված է գործարկում։ Հիմնական «թիրախը» խաղային սթրիմինգով հետաքրքրվողների հոծ բանակն է լինելու:

Վարչապետն ապրիլի 19-ի երեկոյան հայտարարել է, թե իշխանությունը «գալու է» բոլոր նախկին կաշառակերների ունեցվածքի հետևից, թե մաֆիոզ մտածելակերպ կա նաև հասարակությունում ու հեղափոխականների շարքերում, ու թե ժամանակը, որի ընթացքում պետհամակարգում նախկին իշխանության սպասավորները կարող էին «դարձի գալ», արդեն սպառվել է։

Մենք կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգ միակ երկիրը չենք․ Սլովակիայում ուզում են ստի դետեկտորներ կիրառել՝ ստուգելու այն քաղգործիչներին, որոնց քայլերը վնասում են պետությանը:

ՀՀ-ն 2021-ից կարգելի պլաստիկից տոպրակների վաճառքը, իսկ մինչ դուք նոր սուրճ էիք խմում, աշխարհում արտադրվեց 5-10 մլն պլաստիկից շիշ։ Ինչպես ենք փչացնում բնությունն ու որքան կպահանջվի Էյֆելյան աշտարակի կամ Բուրջ Խալիֆայի բարձրության պլաստիկից աղբակույտ ստեղծելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---