Վիվա-ՄՏՍ-ը սպասարկման կենտրոններ է վերաբացել Երևանում և մարզերում28 ապրիլի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը մի շարք սպասարկման կենտրոններ է վերաբացել Երևանում ու բոլոր մարզերում: Պարետի վերջին որոշմամբ պայմանավորված՝ ընկերությունը վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոնների աշխատանքը: Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում: Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ ապառիկով բջջայինների ձեռքբերման: Կենտրոնները հագեցած են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: «Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթիից՝ ուրբաթ, ժամը 11:00-15:00-ը, հետևյալ հասցեներում. Երևան՝ Աբովյան 33/7, Կոմիտասի 58/2, Էրեբունու 18, Մալաթիա 86/1, Բագրատունյաց 14/67, Ազատության 24/4, Մարգարյան 19/3, Գայի պողոտա 10/6, Տիգրան Պետրոսյան 42/2, Խուդյակով 212/3 (խանութ)։ Սյունիք՝ ք. Կապան, Շահումյան 11/38 Արագածոտն՝ ք. Աշտարակ, Նորայր Սիսակյան 41 Արարատ՝ Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1 Արմավիր՝ ք. Արմավիր, Հանրապետության 28 Լոռի՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 75/1 Կոտայք՝ ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առևտրի սրահ) Շիրակ՝ ք. Գյումրի, Գորկու 50/4 Վայոց Ձոր՝ ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07 Տավուշ՝ ք. Իջևան, Երևանյան 22 Գեղարքունիք՝ ք. Գավառ, Բունիաթյան 2 Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար: Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի 093298700 համարով կամ` այցելել առցանց խանութ ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը |