ՔԿ․ Գավառի գործով 13 կալանավորված կա

ՔԿ․ Գավառի գործով 13 կալանավորված կա

PanARMENIAN.Net - Գավառում երկու անձի սպանության և չորսի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրգործով կալանավորվել է 13 անձ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Առողջապահության նախարարը նշել է, որ որոշ տուժածների կյանքին վտանգ է սպառնում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր, որ իր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։

Մեղադրանք էր առաջադրվել 15 անձի, որոնցից 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով), մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի 4-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`պատժվում են ազատազրկմամբ`3-8 տարի ժամկետով)։

Եվս մեկին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ և 34-104-րդ հոդվածի 1-ին մասերով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով) նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել դատարան, որոնցից 13-ինը բավարարվել է։

ՔԿ-ից նշում են նաև, որ ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 4-րդ մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Եվս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ընթերցեք նաև․ Թորոսյան․ Գավառի ԲԿ-ի վրա հարձակումից հետո ոմանց կյանքին վտանգ է սպառնում

Մարզպետ․ Գավառի ԲԿ ներխուժողները 2 վիրավորի են վնասել, ընդհանուր 5 վիրավոր կա

Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել

Պատգամավոր․ Ոստիկանապետը Գավառի դեպքով պետք է ԱԺ-ում պարզաբանում տա

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---