Սու-30 կործանիչները Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ թռիչքներ են անում 5 մայիսի 2020 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել երևանյան երկնքում Սու-30 կործանիչների թռիչքից։ Դրանք իրականացվում են Մայիսի 9-ի օդային շքերթին ընդառաջ։ «ՀՀ ԶՈւ օդաչուների կատարմամբ Սու-30 կործանիչների տպավորիչ սլացքը «Մայր Հայաստան» հուշահամալիրի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմը սկսել էր ինտենսիվ մարզումներ ու ուսումնական թռիչքներ։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։ Ինքնաթիռները փորձարկումներ են անցել պատվիրատուին փոխանցվելուց առաջ: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ |