Արցախում ընդհանուր թեստավորվել է 310 քաղաքացի

Արցախում ընդհանուր թեստավորվել է 310 քաղաքացի

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության հայտնաբերման նպատակով, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 310 քաղաքացի, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մայիսի 5֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի:

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։

Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը: Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։

Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---