Պետմիջոցառումների նորաստեղծ հանձնաժողովին կանդամակցեն ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպիչները

Պետմիջոցառումների նորաստեղծ հանձնաժողովին կանդամակցեն ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպիչները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Հանձնաժողովի կազմը, դեռ աշխատանքային խմբի ձևաչափով, իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով»,- ասվում է գրառման մեջ։

Հանձնաժողովի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից:

«Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ»,- գրել է Աղաջանյանը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցել են արտակարգ դրության պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ավանդական դարձած ջահերով երթի փոխարեն լուսավառ ոգեկոչման րոպե է անցկացվել, ապրիլի 24-ին էլ ՀՀ-ի ու Սփյուռքի հայերը հնարավորություն են ունեցել վիրտուալ տարբերակով մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։

Ընթերցեք նաև․ Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---