Մարուքյանին հարվածել են նաև Վահե Ղալումյանն ու Արտակ Մանուկյանը

Մարուքյանին հարվածել են նաև Վահե Ղալումյանն ու Արտակ Մանուկյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկին ու ծեծկռտուքին մասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանը և ՔՊ անդամ Վահե Ղալումյանը։

Նրանք ևս հարվածել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։

Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։

Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: Խառնվել են այլ պատգամավորներ, որոնց մեծ մասը փորձել է բաժանել։ Մոտ երկու տասնյակ պատգամավորներին հանգստացնելու էր իջել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Արտակ Մանուկյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ու ԱԺ ամենաակտիվ պատգամավորներից մեկն է։ Վահե Ղալումյանը, ընդհակառակը, աչքի չի ընկնում օրենսդիր գործունեության ակտիվությամբ։ Ըստ Parliamentmonitoring.am-ի՝ նա ոչ մի անգամ ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից և ոչ մի հարց չի ուղղել ելույթ ունեցողներին, հանդես է եկել 4 օրենսդրական նախաձեռնությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---