Արցախում արտակարգ իրավիճակը երկարացվել է մինչև հունիսի 11-ը

Արցախում արտակարգ իրավիճակը երկարացվել է մինչև հունիսի 11-ը

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ապրիլի 12-ից գործող արտակարգ իրավիճակը երկարաձգվել է 30 օրով՝ մինչև հունիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ:

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հաշվի է առնվել, որ Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը, ու կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Արցախում կորոնավիրուսի վարակի 14 դեպք կա, որից 8-ն արդեն ապաքինվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---