ՎԶԵԲ-ը 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.5% անկում է կանխատեսում13 մայիսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսությունը 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվի 3.5%-ով։ Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գարնան կանխատեսման մեջ։ Զեկույցում ասվում է, որ 2019-ին ՀՀ տնտեսական աճը ավելացել էր 7․6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի զգալի աճով: «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գլոբալ անորոշությունն ու պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների տատանումներով զուգորդված, անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա արտահանման հաշվին, որտեղ գերակշռում են պղինձը և լեռնահանքային արդյունաբերության մյուս պորդուկտները։ Հնարավոր է նաև անուղղակի ազդեցություն ՌԴ հետ տնտեսական կապերի միջոցով՝ ներառյալ դրամական փոխանցումների հնարավոր անկումը», - ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ սոցիալական զսպման միջոցներն ու շարժի սահմանափակումը կվնասեն ՀՀ զբոսաշրջությանը, որը մեծապես կախված է արտերկրի հայերի այցերից։ Ըստ վերլուծաբանների՝ 2021-ին տնտեսական աճը երկրում կվերականգնվի և կկազմի 5.5%։ Վրաստանի և Ադրբեջանի համար անկման կանխատեսումը 5.5% և 3% է համապատասխանաբար, իսկ 2021-ի աճը՝ 5.5% և 3% համապատասխանաբար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |