Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար են գտել

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար են գտել

PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար է հայտնաբերվել: Խաչքարը 14 տարեկան աղջիկներ են գտել գյուղի վերջնամասում, դեպի Զակ տանող ճանապարհին: Ըստ մասնագետների՝ գտնվածը տապանաքար է:

Նկատելով խաչքարը՝ աղջիկներն անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև վերջիններս խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել, գրում է Jnews.ge-ն։

Ըստ մասնագետների նախնական պարզաբանման՝ գտնվածը տապանաքար է: Առաջին հայացքից նման է 7-8-րդ դարերի խաչքարի, սակայն դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---