ՄԻԵԴ․ Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի26 մայիսի 2020 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վճիռը, որը վերաբերում է 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործին, Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների գործողություններին՝ մարդասպանի ազատ արձակման հետ կապված։ Համաձայն ՄԻԵԴ-ի վճռի՝ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդը (Խտրականության արգելքը)։ Ինչպես նշվում է որոշման մեջ «Ադրբեջանն անխոհեմորեն չի կարողացել ապահովել բանտարկության ռեժիմ իր սպայի համար, որը հանցագործություն է կատարել էթնիկ ատելության հիմքով», նրան ներում է շնորհվել, ապահովվել է աջակցություն։ Ադրբեջանը չի կարողացել ժխտել խտրականության մասին հայտարարությունները։ Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստերլինգ՝ որպես կատարած ծախսերի փոխհատուցում։ Դատարանը չի արձանագրել որևէ խախտում՝ կապված Հունգարիայի հետ։ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ չկա որևէ ապացույց, որ Հունգարիայի իշխանությունը կարող էր կամ պետք է իմանար, որ դատապարտյալն ազատ կարձակվի Ադրբեջանում։ Հայցվոր կողմերը 2 երկրի կառավարությունից չեն պատահնջել և ոչ մի ֆինանսական փոխհատուցում։ Մակուչյանը (Մարգարյանի հետ նույն ծրագրով Հունգարիայում գտնվող սպան, ում ևս Սաֆարովը ցանկացել է սպանել - խմբ․) նշել է, որ իրենք արդարություն են փնտրում, այլ ոչ փոխհատուցում և ցանկանում են վերջ տալ հայերի հանդեպ ատելությանն ու անպատժելիությանը։ Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի եռամսյա ծրագրի ժամանակ։ Սաֆարովը հայ սպա Մարգարյանին սպանել էր քնած ժամանկ, կացնով։ Ադրբեջանցին դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությանն իրեն դրդել է հայերի և Հայաստանի հանդեպ ատելությունը։ Չնայած հունգարական դատարանը Սաֆարովին 2006-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան։ Հայրենիքում Սաֆարովին ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |