Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն, մեքենաներում դիմակ չկրողները կտուգանվեն27 մայիսի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Միջմարզային ճանապարհներին մայսի 27-ից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այդ անցակետերի նպատակն է, որ մեքենաների ուղևորները չերթևեկեն առանց դիմակների։ Վարչապետի խոսքով՝ հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանից նույն ընտանիքի անդամներով են երթևեկել, թե ոչ։ Ոստիկանապետ Սարգսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657–ը, որից 594-ը՝ տաքսիներում։ «Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- հայտարարել է Արման Սարգսյանը։ Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրության ընթացքում ՀՀ միջմարզային ճանապարհներին արդեն գործել են անցակետեր՝ մի քանի քաղաքներում և համայնքներում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին |