Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել՝ հաստատված դեպքերի թիվը 38 է: Մեկուսացման մեջ է 67 քաղաքացի, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Ապաքինվել է 11 հիվանդ՝ ընդհանուր առմամբ առողջացել է 25 քաղաքացի։

Արցախում համաճարակի բռնկումից ի վեր մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր թեստավորվել է 824 քաղաքացի:

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---