Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել 1 հունիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոսպիտալացվել է ու հայտնել՝ վիրուսը հաստատվել է նաև ընտանիքի չափահաս անդամների մոտ։ Փաստաբանը հորդորել է դիմակ կրել, շփումների ժամանակ փոխադարձաբար հետևել անվտանգության կանոններին և չվտանգել ընտանիքի անդամներին։ Ավելի վաղ տեղեկություն կար նաև, որ Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել։ Մեջլումյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։ ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |