Նախարար․ Մահճակալային ֆոնդը դեռ բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները

Նախարար․ Մահճակալային ֆոնդը դեռ բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները։ Այդ մասին նա ասել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նախարարը հավելել է, որ ֆոնդը կբավարարի, «եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը»։

Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:

Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես՝ որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Թորոսյանը:

Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Նախարարը կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:

ՀՀ-ում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 403-ի վիճակը ծանր է, 93-ինը՝ ծայրահեղ ծանր:Որոշում է կայացվել Վեդիի, Սպիտակի ԲԿ-ները մոտ 100 մահճակալով ծավալելու մասին։ Ծավալումներ կլինեն նաև Դիլիջանի և Մարտունու ԲԿ-ներում։

Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում արդեն եղած 43 ռեանիմացիոն մահճակալն ավելացել են ևս 14-ով։ Ներգրավվել է նաև Արմենիա ԲԿ-ն` 50 մահճակալով միջին ծանրության, 8-ը` ծայրահեղ ծանրերի համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---