Կրասնոդար-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 240 քաղաքացի

Կրասնոդար-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 240 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի, փոխանցում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր դեսպանատունը:

Չվերթերն իրականացրել է Armenia ավիաընկերությունը:

Հունիսի 11-ին նախատեսվում է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից, իսկ հունիսի 12-ին` Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում սահամնափակված են թռիչքներն ու տեղաշարժը։ Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---