90-ականներին տարածված տամագոչիները վերադառնում են12 հունիսի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Bandai ընկերությունը կվերսկսի 90-ականներին մեծ պահանջարկ ունեցող տամագոչիների արտադրությունը՝ դրանք ընտանի կենդանու սիմուլյատոր են։ Արդիականացված Tamagotchi ON-ը կհամալրվի Wonder Garden հավաքածուով, որը օգտատերին վիրտուալ կենդանուն վարժեցնելու լայն հնարավարություններ է տալիս, գրում է CNN-ը։ Tamagotchi ON Wonder Garden-ն օրիգինալ խաղալիքի կատարելագործված տարբերակն է։ Նոր մոդելն արդեն հասանելի է նախնական պատվերի համար 2 գույնով՝ փիրուզագույն և լավանդայի (նարդոս) երանգի։ Ընդհանուր առմամբ, խաղը մեծ փոփոխություն չի կրել՝ օգտատերը պետք է հոգ տանի իր վիրտուալ կենդանու մասին, սակայն այժմ կերպարը կարող է նոր լոկացիաներ այցելել իր վիրտուալ տան սահմաններից դուրս։ Նոր մոդելի նախնական պատվերներն արդեն ընդունվում են։ Tamagotchi ON Wonder Garden տարբերակում 3 նոր լոկացիա կլինի, որտեղ հնարավոր կլինի «հանդիպել» մյուս խաղացողների հետ։ Ցանկության դեպքում օգտատերը կարող է մի ամբողջ տոհմ մեծացնել․ մի սարքում կարող է մինչև 16 սերունդ տեղավորվել։ Tamagotchi ապրանքանիշը ստեղծվել է 1996-ին Ճապոնիայում Bandai-ի ընկերության կողմից՝ 1 տարի անց գրավելով միջազգային շուկան։ Խաղալիքի անվանումը բաղկացած է երկու մասից՝ ճապոներեն «տամագո», ինչը նշանակում է ձու, և «ուոտտի», ինչը նշանակում է ժամացույց։ Վիրտուալ խաղալիքը հնարավորություն է տալիս ընտանի կենդանի պահել և ինտերակտիվ հետևել նրան՝ հոգ տանել, հետևել առողջությանն ու տրամադրությանը, այլ գործողություններ կատարել։ 2018-ին ապրանքանիշը պաշտոնապես վերադարձել է համաշխարհային ասպարեզ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |