Ծառուկյան․ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ

Ծառուկյան․ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում է որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Այս մասին նա հայտարարել է իր տան առջև՝ լրագրողների ու համակիրների հետ հանդիպելիս խուզարկությունից հետո։

«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ․․․ ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել»,- մեջբերում է Ծառուկյանի խոսքը Factor.am-ը։

«Նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը-տեղին՝ բոլոր ոլորտներում», - ասել է նա` ըստ Aysor.am-ի։

Քրգործը, որի շրջանակում հարցաքննվելու է Ծառուկյանը, վերաբերվում է «Շանգրի լա» խաղատան ու «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ընկերությունը պետությանը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել 6 տարում։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ հեռարձակումից
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---