Թորոսյան․ ՀՀ-ում Covid-19-ից մահվան տարիքի անկում կա, երիտասարդներն էլ պետք է անհանգստանան15 հունիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան միջին տարիքի աստիճանական անկում կա, սա նշանակում է, որ ավելի երիտասարդ քաղաքացիներն էլ պետք է անհանգստացած լինեն դիմակների կրմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ շուկայում դիմակների գները սրընթաց անկում են ապրում և հատկապես բարձր տարիքի քաղաքացիներին հորդորել կրել բժշկական դիմակ, այլ ոչ տանը կարված։ «ՀՀ-ում բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն իրենց քրոնիկ հիվանդությունների մասին, չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, զարկերակային բարձր գերճնշում։ Այդ երկու հիմնական ռիսկի գործոնները մահացած բոլոր քաղաքացիների մոտ եղել են։ Նաև այդ պատճառով է, որ անհրաժեշտ է դիմակ կրել՝ միշտ, ամենուր՝ բացառությամբ սնվելու պահին»,- ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, ինչը ևս հասանելի է դարձնում բժշկական դիմակների ձեռքբերումը: Հայաստանում հունիսի 15-ի առավոտյան դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,064-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 285 դեպք կա, այլ պատճառով՝ 94։ Առողջացածների ընդհանուր թիվը 6276 է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |