Բնապահպանության տեսչական մարմինը ոստիկանների հետ կանխելու է զբոսաշրջային վայրերում կուտակումները

Բնապահպանության տեսչական մարմինը ոստիկանների հետ կանխելու է զբոսաշրջային վայրերում կուտակումները

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կօգնի ոստիկանությանը վերահկողություն իրականացնել զբոսաշրջային վայրերում։

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ կապահովի մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:

Համատեղ խմբերը կգործեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։

Հունիսի 17-ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար նաև անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ID քարտ, վարորդական իրավունք) կրումը պարտադիր կլինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացիները դիմակ կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթի հարց է առաջանում, քաղաքացիները փաստաթուղթ չեն ունենում և պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---