Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։ Այդ մասին ասել է Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Մերի Հարությունյանը։

Թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ՝ գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանել՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:

Քոչարյանի և Սարգսյանի հանդիպման փաստը հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ է մնացել նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:

Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գումարը վճարելուն մասնակցել է ռուսաստանաբնակ մի քանի խոշոր գործարար։

Առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---