Ադրբեջանցիները կորոնավիրուսով մոտ 1000 հայ վարակակրի տվյալներ են հրապարակել25 հունիսի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով մոտ 1000 հայաստանցի վարակակրի տվյալներ են հրապարակել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ադրբեջանցի հաքերները 2 ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»,- ասվում է գրառման մեջ: Փորձագետը հավելել է, որ նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունի, նույն հաքերներն են։ «Ենթադրում եմ՝ նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիևը՝ փախնելով Կուբատլիից», - գրել է նա: Հունիսի 13-ի ևս ադրբեջանցիները հանրայնացրել էին կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ՝ մոտ 3500 մարդու: Հրապարակվել էին նաև անձնագրային տվյալներ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |