Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան թռիչք կիրականացվի

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան թռիչք կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Ցուցակագրված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը 13,000 ռուբլի է։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ համաճարակի բռնկումից ի վեր ՀՀ ավելի քան 25,000 քաղաքացի է հերթագրվել ՌԴ-ից հայրենիք վերադառնալու համար։Նախորդ թռիչքը տեղի է ունոցել հունիսի 22-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---