ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը

ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը

PanARMENIAN.Net - Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 1-ից կարող են հատել վրաց-հայկական սահմանը։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրացական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած դիմորդները հուլիսի 2-8-ը կկարողանան մասնակցել 2020-2021 ուս.տարվա համար բուհեր միասնական քննություններին (վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է):

Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։

Համաձայն ՀՀ պարետի թույլտվության՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը։

Սակայն, Վրաստան վերադառնալիս, նրանք կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:

Դեսպանատունը խնդրում է շտապ ներկայացնել տեղեկություն Վրաստանի և Հայաստանի սահմանը հատելու, ինչպես նաև հետ վերադառնալու ժամկետների մասին.

- Վրաց-հայկական սահմանի հատում՝ օր, ամիս,

- Հայ-վրացական սահմանի հատում՝ օր, ամիս

Տեղեկությունն անհրաժեշտ է ներկայացնել info@atc.am էլ.փոստին կամ հայտնել +37410 57 63 96 հեռախոսահամարով: Միաժամանակ հայտնում ենք, որ դիմորդներն արդեն ցուցակագրվել են և սահմանը կկարողնան հատել միայն նրանք։

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար հարկավոր է կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---