Հայ սակրավորները հունիսին Սիրիայում 2450 քմ են ականազերծել 2 հուլիսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող հայ մասնագետների 5-րդ խմբի սակրավորներն ականազերծել են 2450 քմ ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Այդ մասին ասվում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185,209 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142,000 քմ տարածք: Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019-ի փետրվարից մինչ օրս բուժօգնություն է ցուցաբերվել 13,772 հիվանդի: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ կան, մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը։ Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի և նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի և գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ: Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիա: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |