Փաշինյանը պարզաբանել է` ինչու է ՀՀ-ն արդեն բանակցում պատվաստանյութ արտադրողների հետ 9 հուլիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մտահոգություն կա, որ պատվաստանյութի ստեղծման պահից դրա խմբաքանակը կհայտնվի մի քանի երկրի տրամադրության տակ, և ՀՀ-ն մեխանիզմներ է մտածում՝ հավելյալ միջոցներ ձեռնարկելու համար, որ նման իրավիճակում չհայտնվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է վարչապետի դիտարկմանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ բազմաթիվ պատվաստանյութեր կան, բայց դրանք վերջնական հաստատված չեն, իսկ հաստատվելուց հետո արագ բաշխվելու են։ «Ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են, վերջնական պրոդուկտը կա, և այստեղ խոսքը վերջնական հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, այլ ոչ այդ ապանքների լինել կամ չլինելու»,- ասել է Թորոսյանը։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ անձամբ է բանակցումModerna ընկերության հետ՝ պատվաստանյութի հարցով։ Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |