ՊԲ-ում հերթում գտնվողները մինչև 2023-ը բնակարան կստանան

ՊԲ-ում հերթում գտնվողները մինչև 2023-ը բնակարան կստանան

PanARMENIAN.Net - Մինչև 2023-ը Պաշտպանության բանակի բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է պահեստազորի մի խումբ սպաների հետ հանդիպմանը:

Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերաններն Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:

Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:

Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---