Բժշկի աշխատանքը խոչընդոտելու համար 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Բժշկի աշխատանքը խոչընդոտելու համար 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Երևանի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել բժշկի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

ՔԿ-ից հայտնում են, որ 2019-ի դեկտեմբերին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին՝ իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել: Երեխայի հայրը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ՝ դժգոհ լինելով որդու առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներից:

Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---