ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգույշ լինել10 հուլիսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, անցանկալի և անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով՝ ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Նշվում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետության բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, 774-ը՝ Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |