ՊՆ․ Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել Տավուշի դիրքը, 82 մմ ականանետ ու տանկ է կիրառում![]() 12 հուլիսի 2020 - 23:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի նույն դիրքը՝ 82 մմ ականանետից և տանկից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է նա։ Իր հերթին, ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է արդեն 3 զոհի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր ադրբեջանական կողմից 2 զոհի և 5 վիրավորի մասին։ Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: Կարդացեք նաև՝ Ուղեցույց. Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ տեղեկատվությունը՝ իրականից ![]() ![]() Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |