Չընդունված դիմորդները շարունակում են բողոքել․ Պահանջը՝ լրացուցիչ տեղեր հատկացնել

Չընդունված դիմորդները շարունակում են բողոքել․ Պահանջը՝ լրացուցիչ տեղեր հատկացնել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան շարունակում է։ Բողոքողներն ընդունելության քննությունների ժամանակ բարձր միավորներ հավաքած, սակայն բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն են։

Ցուցարարները ոստիկանների հետ պայմանավորվել են մեկ տեղում չկուտակվել և բողոքը չվերածել հավաքի, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքներ անելն անօրինական է։

Ըստ ծնողների՝ ավելի ցածր գնահատականներ ստացած դիմորդներն ընդունվել են տարբեր բուհերի ֆակուլտետներ, իսկ իրենց երեխաներն առաջին հայտով բուհ չեն ընդունվել։ Նրանք առաջարկում են չընդունվածների համար լրացուցիչ տեղեր հատկացնել ֆակուլտետներում։

Նախարարությունից նշում են, որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար այն անցկացվել է դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր: Հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Ավելի վաղ ԿԳՍՄՆ-ից հայտնել էին, որ նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի վերանայի առաջին հայտով բուհ չընդունվածներին լրացուցիչ տեղեր հատկացնելու դիմորդների ծնողների պահանջը, սակայն հարցը պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով։

2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դիմորդները միայն մեկ քննություն են հանձնել բուհ ընդունվելու համար։

Կարդացեք նաև՝ «Դիմորդների ծնողները բողոքում են առաջին հայտով ընդունվելու պայմանից. ԿԳՄՍՆ-ից ասում են՝ հավանաբար, չեն վերանայի» http://panarmenian.net/m/arm/news/283207

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---