Թուրքիան ԱԱԽ նիստում Ադրբեջանին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել

Թուրքիան ԱԱԽ նիստում Ադրբեջանին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանին «Հայաստանի ագրեսիայի դեմ»։

ԱԽ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կոչ է արել Հայաստանին «դադարեցնել ագրեսիան» և «հետ քաշվել Ադրբեջանի հողերից»։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։

Հուլիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն էր արել՝ հայ-ադրեբջանական սահմանին հուլիսի 12-ին սկսած մարտերի վերաբերյալ։ Թուրքիան նշել էր, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։

Հուլիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Իսկ հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է։

Հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և ձեռնարկել գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ, ետ շպրտվել: Հուլիսի 22-ից հարաբերական կայուն իրավիճակը պահպանվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---