ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին

ՌԴ ուժայինները հայ համայնքին խոստացել են խիստ պատժել ադրբեջանցիների հետ բախումների մեղավորներին

PanARMENIAN.Net - Մոսկվայում ուժայինները Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին խոստացել են, որ ադրբեջանցիների հետ միջադեպի բոլոր մասնակիցները խիստ կպատժվեն: Այդ մասին ասվել է Մոսկվայի ոստիկանապետ Իգոր Զինովևի ու ներքին գործերի նախարարւթյան գլխավոր վարչության Մոսկվայի շրջանի ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Ցուռկանի հետ հանդիպմանը։

Ուժայինները կոչ են արել համայնքի բոլոր ներկայացուցիչներին փոխանցել, որ հանցագործները քրեական պատասխանատվոթյան կենթարկվեն, և ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները ձեռնարկում են ամենախիստ միջոցները ծայրահեղական յուրաքանչյուր երևույթի դեմն առնելու՝ ընդհուպ մինչև քաղաքացիությունից զրկումը և արտաքսումը։

Հայերի միությունը կոչ է անում լինել աչալուրջ, պահպանել զսպվածություն և ողջախոհություն, չտրվել սադրանքների։ Արտակարգ իրավիճակների դեպքում կապվել ՌՀՄ թեժ գիծ՝ 8-925-304-59-71 համարներով կամ իրավապահ մարմինների հետ։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

Հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայում ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Հաջորդ օրը նրանք հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա:

Հուլիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---