Ադրբեջանցիները հակահայկական գրություններ են թողել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերին

Ադրբեջանցիները հակահայկական գրություններ են թողել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը՝ «Խաչատուրեան Հայ Կեդրոնը»։ Այս մասին Faceboo-ում հայտնում է օգտատեր Վրույր Թադևոսյանը։

Նա գրառմանը կցել է տեսանյութ և գրել, որ դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---