Գերմանիայում ՀՀ դեսպան․ Մի մասնակցեք չարտոնված որևէ բողոքի ակցիայի

Գերմանիայում ՀՀ դեսպան․ Մի մասնակցեք չարտոնված որևէ բողոքի ակցիայի

PanARMENIAN.Net - Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն այդ երկրում բնակվող հայերին հորդորել է չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։ Դեսպանը նշել է, որ հենց լարվածության աճն է «սադրիչների հետապնդած նպատակը»։

Դեսպանը նշել է, որ աշխարհում արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:

Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել էին։ Ավելի վաղ հրկիզվել էր ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան: Լոնդոնում ու Լոս անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։

Սմբատյանը հորդորել է զգոն լինել և չտրվել որևէ սադրանքի։

«Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում»,-ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է գործել ԳԴՀ օրենսդրության շրջանակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---