ՌԴ ԱԳՆ աղբյուր․ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում 3+2 հանդիպումը կարող է աշնանը կայանալ

ՌԴ ԱԳՆ աղբյուր․ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում 3+2 հանդիպումը կարող է աշնանը կայանալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահի (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների 3+2 ձևաչափով հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ կարող է աշնան սկզբին անցկացվել, եթե երկու պետութան հարաբերություններում իրավիճակը թույլ տա, նաև կորոնավիրուսի պանդեմիայի դինամիկան։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ աղբյուրի՝ «շփումները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում մշտական ռեժիմով են ընթանում, ամեն օր համանախագահների միջև»։

«Հիմա գլխավորն իրավիճակը լիցքաթափելն է, որը շարունակում է բավականին լարված մնալ Ադրբեջանի և ՀՀ սահմանին, ինչպես նաև ակտիվացնել դիվանագիտական հանգուցալուծման որոնումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում», - ասել է աղբյուրը ՌԴ ԱԳՆ-ում։

Նա նշել է նաև, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

Հուլիսի 29-ին Ադրբեջանն ու Թուրքիան լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսում՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։ Ըստ ծրագրի՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում։

Ընթերցեք նաև․ ՊՆ ղեկավարը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական գործակցության խնդիրները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---