Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն

Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալները կվճարվեն

PanARMENIAN.Net - Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կվճարի պետությունը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը կսահմանի փոխհատուցման չափ՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ։

2020-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է 144,000 դրամ, այն անկանխիկ եղանակով բանկ կփոխանցվի այդ նպատակով բացված հաշվեհամարին։ Գումարը կանխիկացնել կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։

Նախարարի խոսքով՝ նպատակն է մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

«ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ»,– հայտնել է նախարարը։

Մինչև այս սոցիալական տունը միայնակ թոշակառուներին տրամադրում էր միայն կացարան, երբեմն էլ` սոցիալական որոշ ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---