Տոնոյանը՝ Ալիևին․ Ե՞րբ է այդ «ուշը»31 հուլիսի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ուշադրությամբ լսում է, թե ինչի մասին է խոսում Ադրբեջանի գերագույն հրամանատարն ու ռազմական ղեկավարությունը, սակայն այդ երկրի ղեկավարի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ, ինչպես նաև այն, թե երբ է այդ ուշը, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ ՊՆ ղեկավարը, անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հայտարարություններին, թե իրենք նախագահի հրամանին են սպասում, ասել է՝ այնպես չէ, որ Հայաստանը հրամանի չի սպասում։ Տոնոյանը հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր և ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ։ Տոնոյանն առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին, դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: Նա ու Հարությունյանն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, անդրադարձել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, մարտահավերներին և համակարգային անելիքներին։
Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմաին՝ Տավուշի հատվածում մարտեր են եղել։ Հակառակորդի նախահարձակ գործողությունները հետ են մղվել։ Տոնոյանը նաև հիշատակել է հուլիսյան մարտերն ու նշել, որ չնայած հակառակորդը գերժամանակակից միջոցներ է կիրառել, սակայն հաջողության չի հասել՝ կրելով բազմաթիվ կորուստներ։ Հուլիյան սահմանային բախումներից հետո հայկական կողմը 5 զոհ ունի, ադրբեջանականը՝ 12։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |