Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ ևս 8 քաղաքացի:

Այսպիսով, օգոստոսի 5-ի դրությամբ, Covid-19-ն ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ իրականացվել է 6343 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---